39013 դիտում
15:49 28-04-2021
Ծնունդդ շնորհավո՛ր, 20-ամյա հերոս, ինչպես ռինգում էիր անպարտելի, այնպես էլ՝ մարտի դաշտում, «Դինամոյի» բակում քո անվամբ բացված պուրակը սերունդների համար դառնալու է սրբատեղի.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 28-ին, Արցախյան վերջին պատերազմում հերոսաբար անմահացած Վազգեն Ասլանյանը կդառնար 20 տարեկան։
Վազգենը ծնվել է 2001 թ. ապրիլի 28-ին։ 2016-2019 թվականներին սովորել էր Օլիմպիական քոլեջում, զբաղվել բռնցքամարտով՝ 2015-2019 թվականներին։ 2019 թվականին մասնակցել էր Բռնցքամարտի Հայաստանի առաջնությանը և արժանացել չեմպիոնի կոչման։ Նա նաև ընդգրկվել էր բռնցքամարտի հավաքականի կազմում։
Երբ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական հրոսակները, հետո՝ նրանց միացած վարձկան ահաբեկիչները ոտնձգություն կատարեցին Արցախ աշխարհի վրա, Վազգենը, ով 2019 թվականին Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական կենտրոնում ստացել էր սերժանտի կոչում և տանկային հրամանատար էր ու 2019 թվականի հուլիսի 6-ին զորակոչվել էր ծառայության՝ Արցախի Հանրապետության Մատաղիսի զորամաս, առանց վարանելու իր նման բազմաթիվ առյուծ ու արծիվ զինվոր տղերքի հետ առաջնագծում էր։
Կռվի թեժ օրերին մասնակցել է Մատաղիսի և Թալիշի մարտերին, 5 օր անձնուրաց կռիվ են տվել մինչև ատամները զինված թշնամու դեմ, իր տանկով նա ոչնչացրել է հակառակորդի 4 տանկ, թշնամու մի շարք հենակետեր։
Հայրը այդ օրերին նույնպես մեկնում է Արցախ ու կանգնում հերոս որդու ու նրա զինակից ընկերների կողքին, սակայն չի հասցնում տեսնել որդուն։
Հոկտեմբերի 2-ին Վազգենն անմահանում է։
Այսօր Հայաստանի «Դինամո» մարզական-հասարակական կազմակերպության բակում բացվեց հերոսի անունը կրող փոքրիկ հուշաղբյուր, այն օծեց Տեր Շահե քահանան։
Միջոցառմանը ներկա էին հերոսի հարազատները, զինակից, մարտական և մարզական ընկերները։ Բոլորը, ինչքան էլ հուզված, էլ ավելի հպարտությամբ էին խնկարկում 20-ամյա հերոսի հիշատակի համար. «Մենք Վազգենին ու նրա նման բոլոր լեգենդ դարձած հերոսներին բացակա չենք դնի։ Ճիշտ է, Վազգենն այլևս մեզ հետ չէ, բայց իր պատանեկան տարիքում նա այնքան հուշեր է թողել, որ կարող ենք մի քանի հատոր գիրք գրել։ Նա իր մարդկային ու բարոյական կերպարով մի իսկական ուղենիշ էր դարձել անգամ մեզ՝ ավագ սերնդի ներկայացուցիչներիս համար. մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր։ Նույնիսկ եղել են պահեր, որ ավագ սերնդի ներկայացուցիչներս որոշ բաներ նրանից էինք խորհուրդ հարցնում։ Նրան մեկ բառով կարող ենք բնութագրել՝ Մարդ, նա մարդ էր, կարեկից՝ սոցիալապես անապահովին, սատար էր կանգնում թույլին։
Շնորհակալություն ենք հայտնում «Դինամոյի» ղեկավարությանը, նրա մարզչին, ովքեր «Դինամոյի» բաց երկնքի տակ ստեղծեցին մի փոքրիկ սրբատեղի, որտեղ այցի գալով՝ բոլորը հիշելու են, որ հենց Վազգենի ու նման հերոս տղաների շնորհիվ է, որ ապրում ենք։ Վազգենն ու նրա նման զինվորներն էդ պատերազմը հաղթել են, այն պարտվել են քաղաքական որոշ դատարկագլուխ գործիչներ, ու պատմությունը հետագայում ամեն ինչ իր տեղը կդնի։
Ծնունդդ շնորհավո՛ր, 20-ամյա հերոս»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 291+
291+