40048 դիտում
22:49 03-07-2021
Գյումրիում բացվեց Արցախյան 44-օրյա պատերազմում հերոս, 23-ամյա Կարեն Սարգսյանի անվան պուրակը. հավաքվածներն էլ ասում էին. այս վայրը, որը հսկելու են նաև քարե արծիվները, մեզ համար դառնալու է սրբատեղի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` հուլիսի 3-ին, Գյումրի քաղաքի Անի թաղամասում, բացվեց արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված 23-ամյա Կարեն Սարգսյանի անվան պուրակը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պուրակում, որը թաղամասի բնակիչների համար այսուհետ դառնալու է սրբատեղի, մի փոքրիկ Եռաբլուր - զինվորական պանթեոն է, առյուծ հերոս Կարենի հիշատակին տեղադրվել է խաչքար, ցայտաղբյուր, ինչպես նաև ցուցանակ՝ հերոսի հաղթական ու խրոխտ պատկերով:
Կարենի եղբայրները խաչքարի վրայից իջեցրեցին սպիտակ սավանը, այնուհետև Հայաստանի օրհներգի ներքո բարձրացվեց եռագույն դրոշը, որից հետո քահանան կատարեց օրհնություն:
Դրանից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին խաչքարին:
Կարենը կամավորագրվել էր հոկտեմբերի 2-ին, ու պատերազմի ընթացքում նենգ թշնամու դեմ մարտնչել է որպես «Կոռնետ» հրթիռահրետանային համակարգի օպերատոր: Ուղիղ մեկ ամիս եղել է պատերազմի ամենաթեժ կետերում՝ Մեխակավանում, Ասկերանում, Մարտունիում:
Նա նահատակվել է նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը՝ Մարտունիի համար մղվող մարտերում:
Կարենը մասնակցել էր նաև 2016թ. ապրիլյան պատերազմին, այդ ժամանակ վիրավորվել էր, և վիրավոր ոտքով հոսպիտալից փախել էր մարտի դաշտ՝ ասելով. «Հիվանդ պառկելու ժամանակը չէ: Ես տղերքին եմ պետք»:
ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 448+
448+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2221 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)