66915 դիտում
19:13 19-12-2021
Քեզ բացական չենք դնի. Ծնունդդ շնորհավոր, լեգենդ դարձած նորագավթցի կապիտան Արթուր Խաչատրյան. քո անվամբ բացված խաչքար-հուշաղբյուրը ապրողներիս համար դառնալու է հաղթանակի խորհրդանիշ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Երևանի Շենգավիթի վարչական շրջանի Նորագավիթ 1-ին փողոցում հավաքվել էին Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած, կապիտան Արթուր Խաչատրյանի հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, 44-օրյա պատերազմում նահատակված այլ հերոսների ծնողներ, հյուրեր Հայաստանի տարբեր մարզերից, Արցախից:
Ներկա էին նաև Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը և Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանը:
Նորագավիթ 1-ին փողոցի 32 տան մոտ բացվեց խաչքար-հուշաղբյուր՝ նվիրված Ա. Խաչատրյանի հիշատակին:
Խաչքար-հուշաղբյուրի մոտ բացվել է նաև նորագավթցի 6 լեգենդ դարձած ու նահատակված հերոսների անունով ցուցանակներ:
Այդ հերոսներն են՝ 22-ամյա Գոռը, 48-ամյա Արմենը, 19-ամյա Սեյրանը, 20-ամյա Սամվելը, 18-ամյա Էդգարը և 19-ամյա Հայկը:
Այս առյուծ ու արծիվ տղերքը իրենց կյանքը տվեցին հանուն Հայաստանի ու Արցախի պաշտպանության:
Նրանց ու բոլոր լեգենդ դարձած հերոսներին բացակա չենք դնի, իսկ հերոսածին մայրեն էլ պետք է հպարտ լինեն, որ հայրենիքին նման հերոսներ են տվել:
«Արթուրս գերազանցությամբ ավարտեց Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետը, բայց երբեք իր մասնագիտությամբ չաշխատեց։ Մեզանից թաքուն ընդունվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան ու գնաց բանակ։ Այնուհետև 7 տարի ծառայեց Մարտակերտում։ Այնտեղ ծանոթացավ Քառօրյա պատերազմի հերոս, կապիտան Արմենակ Ուրֆանյանի հետ։ Միշտ հիանում էր նրա ծառայությամբ։ Քառօրյա պատերազմից մեկ տարի առաջ` 2015 թվականին, Արթուրս հանդիպեց իր սիրելիին` Ռուզաննային ու ամուսնացավ, աղջկան էլ տարավ Մարտակերտ»,- պատմում է մայրը՝ Հասմիկ Մելքոնյանը։
Արթուրը զոհվել է հոկտեմբերի 20–ին, Ջրականում, ԱԹՍ-ի հարվածից։ Հոկտեմբերի 24–ին Արթուրին հուղարկավորեցին Եռաբլուրում։
Հուշաքար–ցայտաղբյուր բացելու մտահաղացումն ընտանիքինն է, սակայն այն կյանքի են կոչել հարևանները, բարեկամներն ու Արթուրի ընկերները։
Արցախյան վերջին պատերազմում անմահանալուց հետո 31-ամյա կապիտան Խաչատրյանը հետմահու ՀՀ նախագահի որոշմամբ արժանացել է «Մարտական ծառայության» մեդալի: Նա բազմաթիվ պարգևաների ու շքանշանների է արժանացել իր ծառայության ընթացքում:
Լեգենդ դարձած հերոսը այսօր կդառնար 32 տարեկան:
Պաշտպանության նախարարության նվագախմբի կողմից Հայաստանի պետական օրհներգը հնչեցնելու ժամանակ խաչքարի վրայից սավանը իջեցրեց հերոսի եղբայրը, ով նույնպես զինվորական է: Այնուհետև հոգևոր հովվի կողմից խաչքար-հուշաղբյուրի օծումից հետո կենդանի կատարմամբ հանդես եկան սիրված երգչուհի Սոնա Ռուբինյանը և այլ երգիչ-երգչուհիներ:
Ելույթներով հանդես եկան հերոսի զինակից ու մարտական ընկերները, Ֆիզկուլտ ինստիտուտի ռեկտորը, ապա ծաղիկներ խոնարհեցին խաչքարին, վերջում ուղևորվեցին Եռաբլուր զինվորական պանթեոն՝ նրա շիրիմին ու ի լուր աշխարհի հայտնելու. քեզ բացական չենք դնի:
ԱՐԹՈՒՐ ԳԱԳԻԿԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ծնվել է 1989 թվականի դեկտեմբերի 19-ին Երևանի Շենգավիթ համայնքի Նորագավիթ թաղամասում:
1996-2003թթ.սովորել է Նորագավիթի "9 միջնակարգ դպրոցում։ Սովորելուն զուգահե Նորագավիթի սուսերամարտի մասնագիտացված դպրոցի սան է եղել մասնակցել է հանրապետական բազմաթիվ մրցաշարերի արժանացել է մի շարք պատովոգրերի: 2003-2006թթ. սովորել է Երևանի հերթափոխի պետական մարզական քոլեջում: 2006-2010թթ. սովորել և գերազանցությամբ (կարմիր դիպլոմ) ավարտել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը` սուսերամարտի մարզիչ և ֆիզկուլտուրայի ուսուցիչ որակավորմամբ: 2010-2011թթ. սովորել է ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի համազորային ֆակուլտետում, համազորային հրամանատարական մասնագիտությամբ։ Ինստիտուտը ավարտելուց հետո, լեյտենանտի կոչումով, ծառայության է անցել ԼՂՀ պաշտպանության բանակի 5–ի պաշտպանականի 49971 զորամասում, որպես դասակի հրամանատար (Մարտակերտ), այնուհետև նշանակվել է նույն զորամասի շատ սպա: 2015 թվականին արժանացել է կապիտանի կոչման։
Մասնակցել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի թեժ մարտեր: 2017 թվականին ծառայության է անցել ՀՀ պաշտպանության նախարարության 58831 զորամասում, որպես 1-ին հրաձգային գումարտակի 4-րդ հրաձգային վաշտի հրամանատարի տեղակալ։ 2019 թ-ից ՀՀ պաշտպանության նախարարության 56416 զորամասի ՀՀՍ ծառայության պետն էր։
2020թ-ի սեպտեմբերի 27-ից արցախյան 2-րդ պատերազմի թեժ կետերում էր: 2020թ-ի հոկտեմբերի 21-ին զոհվել է Իշխանաձորում (Ջաբրայիլ
Ամուսնացած էր, ունի 2 դուստր:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 483+
483+