211652_close_icon
views-count23741 դիտում article-date 11:27 18-04-2021

Հայտնի փաստաբանն ու Արաբկիրի թաղապետը բնակիչների հետ պայքարում են այգու պահպանման համար, իսկ երեխաներն ու նրանց ծնողները 100-ից ավել քոքից կտրված ծառերի փոխարեն նույն վայրում կատարեցին ծառատունկ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր՝ ապրիլի 18-ին,  Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի 79ա շենքի բնակիչները  «Սլավմեդ» բժշկական կենտրոնի դիմացի այգում հայտարարել էին ծառատունկի օր:

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավագ  և երիտասարդ սերնդի ներկայացուցիչները  իրենց երեխաների հետ այգում օրեր առաջ քոքից կտրված ծառերի մոտ տնկեցին  150-ից ավել ծառեր:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին.  «Կառավարութունն ու Երևանի քաղաքապետարանը հայտարարում էին, թե  հանրապետությունում ավելանալու է կանաչ զանգվածների թիվը և, որ այն քաղաքացիներն,  ովքեր ծառեր կկտրեն, օրենքի ողջ խստությամբ կենթարկվեն վարչական, անգամ քրեական պատասխանաատվության, բայց ստացվեց, որ  Արաբկիրի թաղապետ Արամ Դանիելյանը, ով կանգնած էր բնակիչների թիկունքին, անզոր գտնվեց այս ծառերի պուրակը պահելու հարցում:

Թաղապետն անգամ բնակիչներիս հետ բարեկարգել էր այգին, տեղադրել  երեխաների  համար խաղային ատրակցիոններ ու բնակիչներով աչքի լույսի պես պահում էինք պուրակը, այն պուրակը, որտեղ անգամ 90-ականների մութ ու ցուրտ տարիներին ծառեր չհատվեցին:

Չգիտես, որ մի ծառասպանի մտքով անցավ մի քանի օրում  100-ից ավել  ծառերի սպանդ իրականացրեց: Հիմա մեր  տատիկներն ու պապիկներն էին տարիներ առաջ այստեղ ծառեր տնկել, հետո մեր հայրերն ու մայրերը, ովքեր աչքի լույսի պես պահել էին այգին  ու հիմա մենք  ենք տնկում և  պետք  է պահենք  ու պահպանենք այն»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ապրիլի 15-ին Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը դիմում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություւն՝ վիճարկելով Արաբկիր վարչական շրջանի Բաղրամյան  79ա շենքի «Սլավմեդ» բժշկական  կենտրոնի դիմացի այգու տարածքը սեփականության իրավունքով անձին տրված որոշումը: 

Լուսանկարները և տեսանյութերը՝  Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 189+
189+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր