211652_close_icon
views-count44864 դիտում article-date 12:08 09-01-2020

Բնակիչներն ասում էին. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պայքարում է բնության պահպանման համար, իսկ որոշ ծառասպաններ Թաիրով գյուղում ծառերի համատարած սպանդ են իրականացրել. ուր են նայում պատասխանատուները». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մինչ աշխարհը, այդ թվում՝ Ավստրալիայի բնակչությունը կենացմահու պայքար են տանում անտառային հրդեհների դեմ, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր առջև խնդիր է դրել, որպեսզի Հայաստանում «օձն իր պորտով, ղուշն իր թևով» չոչնչացնեն մայր բնությունը, այն է՝ մարդիկ ծառերի սպանդ չիրականացնեն, այս օրերին ինչ-որ անձինք Երևան-Էջմիածին ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Թաիրովում գործող «Վերոնա» ռեստորանային համալիրի հարևանութամբ գտնվող Լեոյի փողոցում ծառերի մի իսկական սպանդ են իրականացրել: Ծառասպանները քոքից կտրել, իսկ մի քանի ծառեր էլ արմատից պոկել ու շպրտել են: Նշված վայրի հարևանությամբ բնակվող մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Նոր տարուց առաջ ծառերը կանգուն էին: Մի քանի օր առաջ տեսանք՝ ավիրել են: Մեր տեղեկություններով՝ ինչ-որ նախկին իշխանության ներկայացուցիչ ծառերը կտրել է ու ախորժակն այնքան է բացվել, որ որոշել է իր քարե պարիսպները ծառերի սպանդի հաշվին առաջ տա: Երևի մտածել է՝ տոն է, մարդիկ չեն տեսնի ու ինքը իր սև գործը կանի»: Հույս ունենք, որ համայնքապետարանն ու տարածքի ոստիկանությունը օպերատիվորեն կարձագանքեն ու ծառերի սպանդ իրականացնողին կհայտնաբերեն ու պատասխանատվության կենթարկեն: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր