211652_close_icon
views-count11712 դիտում article-date 09:27 16-04-2021

Այսօր հայ ոստիկանի տոնն է, ոստիկանի, ով պայքարում է հանցագործ «մոլախոտի» դեմ, ոստիկանների, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին նաև Արցախյան վերջին պատերազմում

Ապրիլի 16-ը Հայաստանի Ոստիկանության մասնագիտական օրն է։

Ոստիկանության առաքելությունն արժանապատիվ ծառայությունն է Մարդուն, Քաղաքացուն, Ժողովրդին, Հասարակությանը, Հայրենիքին:

Հայ Ոստիկանն արդեն 103 տարի պատվով է կատարում իր պարտքը` հաճախ առողջության եւ կյանքի գնով:

Շնորհավորում ենք ոստիկանության ողջ անձնակազմին, վետերաններին եւ նրանց ընտանիքներին, զոհված ոստիկանների ընտանիքներին Հայաստանի ոստիկանության 103-ամյա հոբելյանի առթիվ՝ անսասան հավատ, անմնացորդ նվիրում եւ հաստատակամ ընթացք մեզ բոլորիս այս առաքելության դժվարին ճանապարհին։ Տոնդ Շնորհավո՛ր, Հայաստանի Ոստիկանություն։ Անվտանգ եւ խաղաղ օր ենք մաղթում բոլորին։ 

Նմանատիպ նյութեր