211652_close_icon
views-count18880 դիտում article-date 16:06 05-05-2020

Այսօր ՀՀ ՊՆ Ռազմական Ոստիկանության ծառայողի տոնն է, ովքեր իրենց արիությամբ կերտել են Ռազմական ոստիկանության պատմությունն ու իրենց խիզախության մասին ապացուցել են Արցախյան և Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 5-ին, ՀՀ զինված ուժերի տոնացույցում նշվում է որպես Ռազմական ոստիկանության օր: ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը, իր խնդիրներին համապատասխան, աջակցում է զինված ուժերում օրինականության և կարգապահության ամրապնդմանը, զորամասերում զինվորական կառավարման մարմիններում անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի ուսումնասիրմանը, իրավագիտակցության բարձրացմանը: Մասնագիտական տոնի կապակցությամբ ՀՀ ՊՆ ՌՈ պետի պաշտոնակատար, գնդապետ Ալեքսանդր Աղաջանյանը շնորհավորել է ՌՈ անձնակազմին և մաղթել խաղաղ ծառայություն: Ռազմական ոստիկանության կազմավորման 28-րդ տարեդարձի առթիվ մի շարք զինծառայողներ խրախուսվել են պատվոգրերով և հերթական զինվորական կոչումներով: Ռազմական ոստիկանության գնդերեց Տեր Վարազդատ քահանա Նաջարյանն իր հերթին աղոթք է հղել առ Աստված՝ ի բարօրություն մեր երկրի խաղաղության և զորացման։ Ռազմական ոստիկանության անձնակազմը ծաղիկներ է խոնարհել և հարգանքի տուրք մատուցել ՌՈ զոհված զինծառայողների հուշաքարի մոտ: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը շնորհավորում է Ռազմական ոստիկանության ծառայողներին օրվա՝ մասնագիտական տոնի առթիվ, ովքեր իրենց արիության, հայրենիքի նվիրվածության մասին հերթական անգամ ապացուցեցին նաև 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ։ Մեծ թվով ՌՈ աշխատակիցներ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի սպաների, զինվորների, Ռազմական ոստիկանության իրենց գործընկերների հետ գտնվեցին առաջնագծում, սակայն որոշ պատգամավորների, պետական չինովնիկների նման չտարվեցին սելֆիներով ու ցուցադրական «մեյմունություններով», այլ գիշեր ու զօր անառիկ պահեցին իրենց վստահված առաջնագիծը։ ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությունը հարուստ ու մեծ պատմություն ունի, որի նախին պետերը մեծ ավանդ են ունեցել նորանկախ հանրապետության կայացման գործում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր