211652_close_icon
views-count1902 դիտում article-date 15:30 10-04-2021

Ինդոնեզիայի ափերին 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Ինդոնեզիայի կենտրոնական հատվածի ափերից մեկում  6,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է ԱՄՆ-ի  երկրաբանական ծառայությունը:

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը  Գոնգդանգլեգի Կուլոն (Gongdanglegi Kulon) բնակավայրից 44 կիլոմետր հարավ-արևմուտք է՝  Արևելյան Յավա գավառում: Օջախը 82 կմ խորություն է ունեցել:

Հնարավոր զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան:

Նմանատիպ նյութեր