211652_close_icon
views-count1844 դիտում article-date 17:24 07-04-2021

Առանձնահատուկ խոնարհումի ու երախտիքի խոսք եմ հղում 44-օրյա պատերազմի ժամանակ նահատակված հերոսների մայրերին և կանանց. Գ. Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության օրվա առթիվ

Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության օրվա առթիվ: Ուղերձը՝ ստորև.

«Սիրելի՛  մայրեր և քույրեր,

Այսօր Մայրության և գեղեցկության օրն է.

Բոլոր ժամանակներում էլ հայ կնոջ առաքելությունն անկյունաքարային է եղել մեր պետության կյանքում, սակայն մեր հայրենիքի համար դժվարին և բարդ այս ժամանակահատվածում էլ ավելի է կարևորվում հայ կնոջ ուրույն դերն ու առաքելությունը: Հայ ընտանիքների հիմնասյուն հանդիսացող կինը մշտապես կանգնած է եղել ազգի հարատևման, մեր ձեռքբերումների ու նվաճումների ակունքներում և վստահ եմ, որ այսօր էլ հնարավոր չի լինելու կոտրել հայ կնոջ տոկունությունն ու ապագայի հանդեպ լավատեսությունը:

Այսօր առանձնահատուկ խոնարհումի ու երախտիքի խոսք եմ ուզում հղել 44-օրյա արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ հայրենիքի պաշտպանության համար  նահատակված մեր բոլոր հերոսների մայրերին և կանանց: Վստահ եմ, որ ձեր հարազատների կորստի անդառնալի մորմոքը բառերով հնարավոր չէ սփոփել, որ այս վերքը երբեք չի սպիանալու, բայց մենք բոլորս հենց մեր հերոսների հիշատակի անմահության համար պետք է ամուր և պինդ լինենք, քանզի մենք մեր հերոսների սերունդներին  հաղթանակած հայրենիք վերադարձնելու պարտք ունենք: Իմացե՛ք, որ դուք մենակ չեք: Այս կորուստը մեզանից յուրաքանչյուրինն է և մեր նահատակված հերոսների հիշատակն անմար պահելը մեզանից յուրաքաչյուրի պարտքն ու առաքելությունն է:

Աշխարհի բոլոր հայ մայրերին և քույրերին մաղթում եմ խաղաղ գարուններ, կամք և տոկունություն…

Աստված պահապա՛ն մեզ բոլորիս»:

Նմանատիպ նյութեր