«Վեոլիա Ջուր»-ը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության ու գեղեցկության օրվա առթիվ
Սիրելի՛ եւ շա՛տ թանկագին մայրեր՝
Ընդունեք Վեոլիա Ջուր ՓԲԸ-ի շնորհավորանքները Մայրության ու գեղեցկության օրվա առթիվ:
Քչերն ունեն նման տոն, եւ մենք, հայերս, դրանցից մեկն ենք: Մեկն ենք, որովհետեւ մեզանում մշտապես հարգել ու պատվել են մորը, գնահատել նրա դերը որպես ընտանիքի հիմքի ու պահապանի: Եւ նշում ենք կյանքի խորհրդանիշ այս Ավետման տոնը գարնանը՝ բնության զարթոնքի պահին:
Ձեզ առողջություն ու երջանկություն, ուրախություն ու բերկրանք: Եւ թող Սուրբ Մարիամ Աստվածածինը հովանավոր լինի ձեզ:
[b]Լավագույն բարեմաղթանքներով՝ Վեոլիա Ջուր ՓԲԸ տնօրինություն[/b]