721 դիտում
11:44 07-04-2015
Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության եւ գեղեցկության օրվա առթիվ
Ազգային ժողովի նախագահի ուղերձում ասված է.
«Սիրելի մայրեր, ընդունեք, խնդրեմ, ջերմ շնորհավորանքներս Մայրության եւ գեղեցկության օրվա առթիվ: Առանձնահատուկ շնորհավորանքներ եմ հղում բազմազավակ մայրերին եւ որդեգրած երեխաների համար հարազատ մայր դարձած կանանց:
Մայրերի ճակատագրերը մշտապես կապված են հայրենիքի պատմության հետ: Դարերի ընթացքում նրանք ամուսիններին մղել են սխրանքների, երեխաներին դաստիարակել հայրենասիրության ոգով, անհրաժեշտության դեպքում իրենք մարտնչել որպես զինվոր: Սակայն մոր ամենամեծ առաքելությունն ու առավելությունը ընտանեկան այն ջերմ միջավայրի ստեղծումն ու պահպանությունն է, որ ամբողջ կյանքում ուղեկցում է մեզ եւ փոխանցվում մեր երեխաներին:
Այս տոնը հարգանք է մեր հոգեւոր ու բարոյական արժեքների հանդեպ, որոնք անխզելիորեն կապված են մոր կերպարի ու էության հետ, որովհետեւ սիրել մորը, նշանակում է սիրել ընտանիքը, հայրենի հողը, ժողովրդին, պաշտպանել հայրենիքը եւ արժեւորել ապագան:
Մաղթում եմ ձեզ, սիրելի մայրեր, առողջություն, երջանկություն եւ բարեկեցություն: Թող ձեր ընտանիքներում միշտ խաղաղություն, համերաշխություն եւ լավատեսական տրամադրություն լինի»:
Նմանատիպ նյութեր
8328 դիտում
19:00 06-04-2018
«Վեոլիա Ջուր»-ը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության ու գեղեցկության օրվա առթիվ
1335 դիտում
11:15 07-04-2022
Արցախի Հանրապետության ԱԺ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության օրվա առթիվ
Այս բաժնից
385 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
508 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
943 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը