211652_close_icon
views-count2151 դիտում article-date 19:59 02-04-2021

ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը Հայաստան-Ռուսաստան հանդիպման համար

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսում է մեդիա ներկայացուցիչների հավատարմագրումը ՈՒԵՖԱ ֆուտզալի Եվրոպայի առաջնության որակավորման երկրորդ խմբի հինգերորդ մրցափուլի Հայաստան-Ռուսաստան հանդիպման համար:

Հանդիպումը կկայանա ապրիլի 9-ին՝ ժամը 17:00-ին՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:

Մեդիայի այն ներկայացուցիչները, որոնք ցանկանում են հավատարմագրվել հանդիպմանը, պետք է [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկեն հավատարմագրման դիմումը՝ ստորագրված լրատվամիջոցի ղեկավարի կողմից, և նշելով զբաղվածության ոլորտը (լրագրող, ֆոտոթղթակից, օպերատոր), անձը հաստատող փաստաթղթի և լրագրողական հավատարմագրի սկանավորված տարբերակները, 3x4 չափի լուսանկար:

Հայաստան-Ռուսաստան հանդիպման համար հավատարմագրման վերջնաժամկետն է ապրիլի 7-ը՝ ժամը 18:00։

COVID-19-ի համավարակով պայմանավորված՝ հանդիպմանը կարող են ներկա գտնվել առավելագույնը 20 լրագրող և 10 ֆոտոթղթակից: Յուրաքանչյուր լրատվամիջոցից կարող է հավատարմագրվել առավելագույնը մեկական լրագրող և ֆոտոթղթակից:

 Հանդիպման ավարտից հետո տեղի կունենան ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանի հետխաղային բրիֆինգը։

Նմանատիպ նյութեր