211652_close_icon
views-count2230 դիտում article-date 20:11 25-09-2020

ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը Հայաստան-Վրաստան հանդիպման համար

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսում է մեդիա ներկայացուցիչների հավատարմագրումը ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի երրորդ տուրի Հայաստան-Վրաստան հանդիպման համար: ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի երրորդ տուրի Հայաստան-Վրաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 11-ին՝ ժամը 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Մեդիայի այն ներկայացուցիչները, որոնք ցանկանում են հավատարմագրվել հանդիպմանը, պետք է [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկեն հավատարմագրման դիմումը՝ ստորագրված լրատվամիջոցի ղեկավարի կողմից, և նշելով զբաղվածության ոլորտը (լրագրող, ֆոտոթղթակից, օպերատոր), անձը հաստատող փաստաթղթի և լրագրողական հավատարմագրի սկանավորված տարբերակները, 3x4 չափի լուսանկար: Հայաստան-Վրաստան հանդիպման հավատարմագրման վերջնաժամկետն է հոկտեմբերի 5-ը՝ ժամը 18:00։ COVID-19-ի համավարակով պայմանավորված՝ հանդիպմանը կարող են ներկա գտնվել առավելագույնը 20 լրագրող և 15 ֆոտոթղթակից: Յուրաքանչյուր լրատվամիջոցից կարող է հավատարմագրվել առավելագույնը մեկական լրագրող և ֆոտոթղթակից: Հայտերի շատ քանակի դեպքում նախապատվությունը կսահմանվի հետևյալ սկզբունքով՝ 1.Բուն ֆուտբոլային կամ մարզական լրատվամիջոցները, որոնք վերջին 2 տարվա ընթացքում լայնորեն լուսաբանել են Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականների, VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի և Առաջին խմբերի, VBET Հայաստանի Գավաթի խաղարկությունների հանդիպումները: 2.Ոչ մարզական կայքերը և Ֆոտո գործակալությունները, որոնցում աշխատող մարզական լրագրողները և ֆոտոթղթակիցները վերջին 2 տարվա ընթացքում լայնորեն լուսաբանել են Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականների, VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի և Առաջին խմբերի, VBET Հայաստանի Գավաթի խաղարկությունների հանդիպումները: 3.Անկախ լրագրողները կամ բլոգերները, որոնք վերջին 2 տարվա ընթացքում լայնորեն լուսաբանել են Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականների, VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի և Առաջին խմբերի, VBET Հայաստանի Գավաթի խաղարկությունների հանդիպումները: 4.Ռադիոկայանները, որոնց մարզական լրագրողները վերջին 2 տարվա ընթացքում լայնորեն լուսաբանել են Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականների, VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի և Առաջին խմբերի, VBET Հայաստանի Գավաթի խաղարկությունների հանդիպումները: 5.Լրատվական կայքերը, որոնք չունեն մարզական ուղղվածությամբ առանձին հավելված, սակայն ժամանակ առ ժամանակ լուսաբանել են Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականների, VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի և Առաջին խմբերի, VBET Հայաստանի Գավաթի խաղարկությունների հանդիպումները: Տեղեկացնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի՝ ինչպես նախախաղային, այնպես էլ հետխաղային մամուլի ասուլիսները տեղի են ունենալու հեռավար կարգով: Ասուլիսների հարցերի ընդունման կարգի մասին կլինի հավելյալ տեղեկատվություն: Հեռուստաընկերությունների ներկայացուցիչները, ինչպես նաև մարզական ու լրատվական կայքերի և բլոգների օպերատորները 1. Կարող են ներկա գտնվել Հայաստանի և Վրաստանի ազգային հավաքականների նախախաղային մարզումների այն հատվածին, որը բաց կլինի «մեդիայի» հավատարմագրված ներկայացուցիչների համար։ 2. Չեն կարող ներկա գտնվել Հայաստան-Վրաստան հանդիպմանը՝ հաշվի առնելով. Ա) Մամուլի ասուլիսների անցկացման հեռավար կարգը Բ) Որևէ այլ լրատվամիջոց (բացառությամբ պաշտոնական հեռարձակող համարվող հեռուստաընկերության) իրավունք չունի ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի ընթացքում կատարել նկարահանումներ մարզադաշտի տարածքում: Գ) COVID-19-ի համավարակով պայմանավորված՝ չի նախատեսվում հանդիպումներից հետո խառը գոտու (mixed zone) կազմակերպումը: Լրագրողների և ֆոտոթղթակիցների տեղակայման կարգը Հանդիպումներին ներկա լրագրողները պետք է զբաղեցնեն իրենց համար սահմանված տեղերը մեդիա տրիբունայում՝ պահպանելով առնվազն 2 մետր սոցիալական հեռավորություն և կրելով բժշկական դիմակներ: *Յուրաքանչյուր դարպասի հետևում կարող է տեղակայվել առավելագույնը 8 ֆոտոթղթակից, 4-ական՝ դարպասի յուրաքանչյուր կողմում:

Նմանատիպ նյութեր