211652_close_icon
views-count1487 դիտում article-date 19:16 26-01-2021

ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը ֆուտզալի Հայաստան-Ֆրանսիա հանդիպման համար

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսում է մեդիա ներկայացուցիչների հավատարմագրումը ՈՒԵՖԱ ֆուտզալի Եվրոպայի առաջնության որակավորման երկրորդ խմբի երկրորդ մրցափուլի Հայաստան-Ֆրանսիա հանդիպման համար: Հանդիպումը կկայանա փետրվարի 3-ին՝ ժամը 17:00-ին՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Փետրվարի 2-ին՝ ժամը 16:00-ին, կկայանա ֆուտզալի Հայաստանի հավաքականի, իսկ ժամը 17:00-ին՝ Ֆրանսիայի հավաքականի նախախաղային մարզումը: Երկու մարզումների առաջին 15 րոպեները բաց կլինեն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար: Մեդիայի այն ներկայացուցիչները, որոնք ցանկանում են հավատարմագրվել հանդիպմանը, պետք է [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկեն հավատարմագրման դիմումը՝ ստորագրված լրատվամիջոցի ղեկավարի կողմից, և նշելով զբաղվածության ոլորտը (լրագրող, ֆոտոթղթակից, օպերատոր), անձը հաստատող փաստաթղթի և լրագրողական հավատարմագրի սկանավորված տարբերակները, 3x4 չափի լուսանկար: Հավատարմագրման վերջնաժամկետն է հունվարի 29-ը՝ ժամը 18:00։ COVID-19-ի համավարակով պայմանավորված՝ հանդիպմանը կարող են ներկա գտնվել առավելագույնը 10 լրագրող և 5 ֆոտոթղթակից: Յուրաքանչյուր լրատվամիջոցից կարող է հավատարմագրվել առավելագույնը մեկական լրագրող և ֆոտոթղթակից: Հանդիպման ավարտից հետո տեղի կունենան ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանի և ֆուտզալի Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Պիեռ Ժակիի հետխաղային բրիֆինգները։

Նմանատիպ նյութեր