211652_close_icon
views-count2021 դիտում article-date 16:39 23-09-2020

ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը Հայաստան-Ալբանիա հանդիպման համար

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսում է մեդիա ներկայացուցիչների հավատարմագրումը Հայաստան-Ալբանիա ընկերական հանդիպման համար: Հայաստան-Ալբանիա ընկերական հանդիպումը կկայանա հոկտեմբերի 7-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Մեդիայի այն ներկայացուցիչները, որոնք ցանկանում են հավատարմագրվել հանդիպմանը, պետք է [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկեն հավատարմագրման դիմումը՝ ստորագրված լրատվամիջոցի ղեկավարի կողմից, և նշելով զբաղվածության ոլորտը (լրագրող, ֆոտոթղթակից, օպերատոր), անձը հաստատող փաստաթղթի և լրագրողական հավատարմագրի սկանավորված տարբերակները, 3x4 չափի լուսանկար: Հավատարմագրման վերջնաժամկետն է հոկտեմբերի 2-ը՝ ժամը 18:00-ն։ Այս մրցաշրջանից սկսած՝ ընկերական հանդիպումները նույնպես անցկացվում են ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո և կրում են կենտրոնացված բնույթ (անցկացվում են պաշտոնական հանդիպումների կարգին և նորմերին համաձայն:) COVID-19-ի համավարակով պայմանավորված՝ Հայաստան-Ալբանիա հանդիպմանը կարող են ներկա գտնվել առավելագույնը 20 լրագրող և 15 ֆոտոթղթակից: Յուրաքանչյուր լրատվամիջոցից կարող է հավատարմագրվել առավելագույնը մեկական լրագրող և ֆոտոթղթակից: Հայտերի շատ քանակի դեպքում նախապատվությունը կսահմանվի հետևյալ սկզբունքով՝ 1.Բուն ֆուտբոլային կամ մարզական լրատվամիջոցները, որոնք վերջին 2 տարվա ընթացքում լայնորեն լուսաբանել են Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականների, VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի և Առաջին խմբերի, VBET Հայաստանի Գավաթի խաղարկությունների հանդիպումները: 2.Ոչ մարզական կայքերը և Ֆոտո գործակալությունները, որոնցում աշխատող մարզական լրագրողները և ֆոտոթղթակիցները վերջին 2 տարվա ընթացքում լայնորեն լուսաբանել են Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականների, VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի և Առաջին խմբերի, VBET Հայաստանի Գավաթի խաղարկությունների հանդիպումները: 3.Անկախ լրագրողները կամ բլոգերները, որոնք վերջին 2 տարվա ընթացքում լայնորեն լուսաբանել են Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականների, VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի և Առաջին խմբերի, VBET Հայաստանի Գավաթի խաղարկությունների հանդիպումները: 4.Ռադիոկայանները, որոնց մարզական լրագրողները վերջին 2 տարվա ընթացքում լայնորեն լուսաբանել են Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականների, VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի և Առաջին խմբերի, VBET Հայաստանի Գավաթի խաղարկությունների հանդիպումները: 5.Լրատվական կայքերը, որոնք չունեն մարզական ուղղվածությամբ առանձին հավելված, սակայն ժամանակ առ ժամանակ լուսաբանել են Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականների, VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի և Առաջին խմբերի, VBET Հայաստանի Գավաթի խաղարկությունների հանդիպումները: Տեղեկացնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի նախախաղային, ինչպես նաև երկու մարզիչների հետխաղային մամուլի ասուլիսները տեղի են ունենալու հեռավար կարգով: Ասուլիսների հարցերի ընդունման կարգի մասին կլինի հավելյալ տեղեկատվություն: Հեռուստաընկերությունների ներկայացուցիչները, ինչպես նաև մարզական ու լրատվական կայքերի և բլոգների օպերատորները 1. Կարող են ներկա գտնվել Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզման այն հատվածին, որը բաց կլինի «մեդիայի» հավատարմագրված ներկայացուցիչների համար (Ալբանիայի ազգային հավաքականի նախախաղային մարզումը և մամուլի ասուլիսը կայանալու է Տիրանայում)։ 2. Չեն կարող ներկա գտնվել Հայաստան-Ալբանիա հանդիպմանը՝ հաշվի առնելով. Ա) Մամուլի ասուլիսների անցկացման հեռավար կարգը Բ) Որևէ այլ լրատվամիջոց (բացառությամբ պաշտոնական հեռարձակող համարվող հեռուստաընկերության) իրավունք չունի ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող կենտրոնացված ընկերական հանդիպումների (centralized friendlies) ընթացքում կատարել նկարահանումներ մարզադաշտի տարածքում: Գ) COVID-19-ի համավարակով պայմանավորված՝ չի նախատեսվում հանդիպումներից հետո խառը գոտու (mixed zone) կազմակերպումը: Լրագրողների և ֆոտոթղթակիցների տեղակայման կարգը Հանդիպմանը ներկա լրագրողները պետք է զբաղեցնեն իրենց համար սահմանված տեղերը մեդիա տրիբունայում՝ պահպանելով առնվազն 2 մետր սոցիալական հեռավորություն և կրելով բժշկական դիմակներ: *Յուրաքանչյուր դարպասի հետևում կարող է տեղակայվել առավելագույնը 8 ֆոտոթղթակից, 4-ական՝ դարպասի յուրաքանչյուր կողմում: ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի երրորդ տուրի Հայաստան-Վրաստան հանդիպման հավատարմագրման կարգի մասին կլինի հավելյալ տեղեկատվություն։

Նմանատիպ նյութեր