60991 դիտում
20:33 28-03-2021
Աբովյանի «գաի պոստ»-ի հարևանությամբ գործող «Գաի» մարկետի տնօրենի պարանոցից հափշտակել են 3 հազ. դոլար արժողությամբ ոսկյա շղթան. քննիչների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում հանցագործության կծիկի ծայրը բացվել է.
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ, Գառնիկ Մաթևոսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որի ղեկավար է նշանակվել նույն բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հայկ Մկրտչյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գ. Մաթևոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 258 հոդվածի 2-րդ մասի, 175 հոդվածի 1-ին մասի և 112 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Նշված քրգործը հարուցվել է մարտի 24-ին Երևան-Սևան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Աբովյանի «գաի պոստ»-ի հարևանությամբ գտնվող «Գաի» մարկետում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով:
Նշված քրգործի շրջանակում քննիչ Հ. Մկրտչյանը մարտի 26-ին միջնորդություն է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության Աբովյանի դատարանի նստավայր, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի ՀՀ քր-օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով ձերբակալված, Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 45-ամյա Ղևոնդ Դավթյանի նկատմամբ:
Դատավոր Վարդան Ստեփանյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննիչի միջնորդությունը և Ղ. Դավթյանը դատարանից տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, քննչական խումբը կատարել է հսկայածավալ աշխատանքներ և ձեռք է բերել նաև տեսաձայնագրություններ, թե ինչպես է տեղի ունեցել վիճաբանություն-ծեծկռտուքը, որի ժամանակ էլ ծեծկռտուքի մասնակիցներից՝ «Գաի» սուպերմարկետի տնօրենի պարանոցից հափշտակում են մոտ 3000 դոլար արժողության ոսկյա շղթան, որը հետո ինչ-ինչ ճանապարհներով հայտնաբերվում է:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, կռվի մյուս մասնակիցների նկատմամբ հնարավոր է, քննիչը դիմի դատարան և հայտարարվի հետախուզում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նյութեր էին նախապատրաստվում ծեծկռտուքի և կողոպուտի փաստով։
Մարտի 24-ին, ժամը 08։00-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ էր ստացվել, որ «գանգուղեղային տրավմա, սուպդորալ հեմատոմա հարցականով, ուղեղային կոմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել էին, որ վիրավորը Կոտայքի մարզի Գետարգել գյուղի բնակիչ՝ 25-ամյա Գեղամ Խալաթյանն է, ում մայրը ոստիկաններին հայտնել էր, որ տղան ծեծի է ենթարկվել Երևան-Սևան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «գաի պոստի»-ի հարևանությամբ գտնվող «Գաի» մարկետում։
Բժիշկները ոստիկաններին հայտնել էին, որ Գ. Խալաթյանը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, և մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել էին, որ Գ. Խալաթյանին ծեծի են ենթարկել Նոր Հաճն քաղաքի բնակիչներ՝ 45-ամյա Ղևոնդ Դավթյանը, 42-ամյա Վիգեն Շիրինյանը և ինքնությունը դեռևս չպարզված 2 անձինք։
Արդեն ժամեր անց ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումների շնորհիվ ոստիկանության Կոտայքի բաժնի և Աբովյանի քննչական բաժնի ծառայողները պարզել էին, որ նույն օրը, ժամը 01։00-ի սահմաններում «Գաի» սուպերմարկետ են մտել 2 անձինք, որոնցից մեկը վիճաբանել է Գ. Խալաթյանի հետ, ով, Գ. Շամշյանի տեղեկություններով, աշխատում է որպես գանձապահ, որից հետո քաշքշուկ է ստեղծվել, ու այդ ժամանակ խանութ են մտել ևս 2-3 հոգի և շարունակվել է ծեծկռտուքը, որի ժամանակ, Գ. Շամշյանի տեղեկություններով, Գ. Խալաթյանը ուշագնաց է եղել՝ վայր ընկել, և վիճաբանության մասնակիցներից մեկը ոտքով հարվածներ է հասցրել ընկածի գլխին, որից հետո այդ անձինք կոտրել են խանութի որոշ գույք և հեռացել։
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: