211652_close_icon
views-count48609 դիտում article-date 15:05 26-03-2021

Ծեծկռտուք՝ Աբովյանի «գաի պոստի» հարևանությամբ գործող «ԳԱԻ» մարկետում. կա վիրավոր. մարկետի տնօրենի պարանոցից էլ հափշտակել են թանկարժեք՝ ոսկյա շղթան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում ծեծկռտուքի և կողոպուտի փաստով։

Մարտի 24-ին, ժամը 08։00-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «գանգուղեղային տրավմա, սուպդորալ հեմատոմա հարցականով, ուղեղային կոմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց ոն մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի Գետարգել գյուղի բնակիչ՝ 25-ամյա Գեղամ Խալաթյանն է, ում մայրը ոստիկաններին հայտնել է, որ տղան ծեծի է ենթարկվել Երևան-Սևան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «գաի պոստի»-ի հարևանությամբ գտնվող «Գաի» մարկետում։

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ Գ. Խալաթյանը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, և մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ Գ. Խալաթյանին ծեծի են ենթարկել Նոր Հաճն քաղաքի բնակիչներ՝ 45-ամյա Ղևոնդ Դավթյանը, 42-ամյա Վիգեն Շիրինյանը և ինքնությունը դեռևս չպարզված 2 անձինք։

Արդեն ժամեր անց ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումների շնորհիվ ոստիկանության Կոտայքի բաժնի և Աբովյանի քննչական բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 01։00-ի սահմաններում «Գաի» սուպերմարկետ են մտել 2 անձինք, որոնցից մեկը վիճաբանել է Գ. Խալաթյանի հետ, ով, Գ. Շամշյանի տեղեկություններով, աշխատում է որպես գանձապահ, որից հետո քաշքշուկ է ստեղծվել, ու այդ ժամանակ խանութ են մտել ևս 2-3 հոգի և շարունակվել է ծեծկռտուքը, որի ժամանակ, Գ. Շամշյանի տեղեկություններով, Գ. Խալաթյանը ուշագնաց է եղել՝ վայր ընկել, և վիճաբանության մասնակիցներից մեկը ոտքով հարվածներ է հասցրել ընկածի գլխին, որից հետո այդ անձինք կոտրել են խանութի որոշ գույք և հեռացել։

Ըստ Կոտայքի բաժնում ստացված օպերատիվ տվյալների՝ ծեծկռտուքին մասնակցել են  մարկետի տնօրեն Վարդգեսը, Էդվարդը, Գարիկը և Բենոն։ 

Ժամեր անց ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ անհայտ անձինք են Նոր Հաճն քաղաքի բնակիչներ Վ. Շիրինյանը, Ղ. Դավթյանը, 42-ամյա Արտակ Օհանջանյանը և 40-ամյա Արման Միրզոյանը։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նույն օրը, կեսօրին ոստիկանության Կոտայքի բաժին է դիմել Վերին Պտղնի գյուղի բնակիչ՝ 37-ամյա  Վարդգես Հովսեփյանը և հայտնել, որ «Գաի» մարկետի տնօրենն է և որ  նույն օրը, ժամը 01։15-ի սահմաններում իրեն պատկանող մարկետում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ իրեն անծանոթ անձանցից մեկը իր պարանոցից քաշելով պոկել է իրեն պատկանող մոտ 68 գրամ կշռով ոսկյա շղթան և հեռացել։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ձեռնարկված օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է կասկածյալի ինքնությունը, ով տնօրենի պարանցից հափշտակել է ոսկյա շղթան։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր