211652_close_icon
views-count31778 դիտում article-date 22:21 26-03-2021

Նորվեգացի օլիմպիական չեմպիոնը կոմայի մեջ է հայտնվել տրամպլինից ընկնելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սլովենիայի Պլանիցե քաղաքում ընթացող դահուկներով տրամպլինից թռիչքի Աշխարհի գավաթի հերթական փուլից առաջ մարզման ժամանակ օլիմպիական չեմպիոն, նորվեգացի Դանիել-Անդրե Տանդեն անհաջող վայրէջքից հետո կորցրել է գիտակցությունը: Թռիչքի ընթացքում նա կորցրել է հավասարակշռությունը և չափազանց անհաջող ընկել՝ մի քանի անգամ հարվածելով գետնին:
 
Նրան մարզագոտուց հանել են պատգարակով: Տանդեն չի կարողացել ինքնուրույն շնչել: Նրան ուղղաթիռով տեղափոխել են Լյուբլյանայի հիվանդանոցներից մեկը, որտեղ արհեստական կոմայի մեջ են մտցրել:
 
Մարզիկի մոտ ախտորոշել են ուսոսկրի կոտրվածք և թոքերի վնասվածք: Նրա վիճակը գնահատվում է կայուն, սակայն արհեստական կոմայում կմնա մինչև շաբաթ օրը:
 
27-ամյա նորվեգացին 2018թ. օլիմպիական չեմպիոն է, 2017թ. աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր