Ամերիկացի մարմնամարզուհին սարսափելի վնասվածքներ է ստացել ընկնելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ամերիկյան Բատոն-Ռուժ քաղաքում (Լուիզիանա նահանգ) կայացած մարմնամարզության համալսարանական մրցաշարում մասնակիցներից մեկը կոտրել է ոտքերը անհաջող վայրէջք կատարելուց հետո:
Մարմնամարզուհու անունը Սեմ Չերիո է: Աղջիկը ազատ վարչությունումմ կատարել է կրկնակի պտույտ, սակայն չի կարողացել ճիշտ կառավարել թռիչքը և անհաջող վայր ընկել մրցագորգի եզրին:
Սխալի հետևանքները սարսափելի են. նա կոտրել է երկու ոտքերը և ծնակոդերը դուրս են ընկել:
Վնասվածքից հետո Սեմը սոցցանցերում հայտարարել է սպորտից հեռանալու մասին: «Ես վերջին անգամ գորգ դուրս եկա: Ժամանակն է, որ ավարտեմ կարիերաս և կյանքս նվիրեմ գիտությանը: Ամեն ինչ ավարտվեց ոչ այնպես, ինչպես ես էի մտադրվել»:
Այս տարի Սեմը աերոտիեզերական տեխնիկայի բնագավառում գիտական աստիճան է ստանալու, որից հետո աշխատանքի է անցնելու «Բոինգ» ընկերությունում: