211652_close_icon
views-count1677 դիտում article-date 18:08 25-03-2021

Մեկնարկեց Տոկիոյի  օլիմպիական խաղերի  ջահի փոխանցավազքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճապոնիայի Ֆուկուսիմա վարչատարածքի ֆուտբոլի  ուսումնական կենտրոնում այսօր  մեկնարկեց Տոկիոյի  օլիմպիական խաղերի  ջահի փոխանցավազքը, որը հեռարձակվել է << Տոկիո -2020 >> կազմկոմիտեի պաշտոնական կայքում:

Արարողությանը մասնակցել են սամուրայի  տարազներով դերասաններ, թմբուկահարներ և պարողներ: Ցուցադրվել են խաղերի պատվին ստեղծագորած ուսանողների նկարները, ապա դպրոցականների երգչախումբը կատարել է  Hana wa saku երգը: Այն որպես բարեգործական ծրագիր ստեղծվել է NHK հեռուստաընկերության աջակցությամբ ՝ 2011-ի երկրաշարժից և ցունամիից տուժած շրջաններին օգնելու համար: Այնուհետև բեմահարթակում  հայտնվել է Հունաստանից բերված օլիմպիական կրակը:

Փոխանցավազքի առաջին վազորդը 34-ամյա ֆուտբոլիստ Ադզուսա Իվաշիմիձուն էր: նա Ճապոնիայի հավաքականում հանդես է եկել 2006-2016 թթ.:

Միջոցառումն անցկացվում է համավարակի կանխման բոլոր կանոնների համապատասխան: Յուրաքանչյուր ջահակրի,  սահմանված հեռավորության համաձայն, ուղեկցում են  կազմկոմիտեի և  ոստիկանության աշխատակիցները:

Կազմկոմիտեի ղեկավար Սեյկո Հաշիմոտոն միջոցառման առթիվ ասել է, որ վերջին տարում աշխարհը հայտնվել է  բարդ իրավիճակում, սակայն  Հունաստանից Ճապոնիա բերված օլիմպիական կրակը շարունակում էր այրվել լուռ, բայց՝ աներեր: Այդ փոքրիկ կրակը  հույսը չկորցրեց և սպասեց այս օրվան: Ցանկանում եմ,  որ այն  հույսի լույս վառի Ճապոնիայում և հուլիսի 23-ին  ապահով ժամանի Տոկիոյի մարզադաշտ , -  ասել է կազմկոմիտեի ղեկավարը:

Փոխանցավազքը կտևի 121 օր, կանցնի Ճապոնիայի 47 վարչատարածքներով, որին   կմասնակցի մոտ 10 հազար մարդ:

32-րդ ամառային օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 119 օր:  Մարզահանդեսի բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 23-ին, իսկ փակումը՝  օգոստոսի 8-ին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր