211652_close_icon
views-count1446 դիտում article-date 23:34 21-07-2015

Բուենոս Այրեսում տեղի է ունեցել Համահայկական VI-րդ խաղերի ջահի վառման հանդիսավոր արարողությունը

Հուլիսի 18-ին Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի բակում, Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ տեղի ունեցավ Համահայկական VI-րդ խաղերի ջահի վառման հանդիսավոր արարողությունը: Ջահը վառելու և կրելու պատվավոր պարտականությունը կատարեց արգենտինահայ հայտնի մարզիկ Ալբերտո Բարսեղյանը: Արարողությանը մասնակցեցին Արգենտինայում ՀՀ դեսպան Ալեքսան Հարությունյանը, Արգենտինայի Հայոց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Գիսակ Արքեպիսկոպոս Մուրադյանը, արգենտինահայ համայնքնային կազմակերպությունների ղեկավարները, Համահայկական VI-րդ խաղերի Արգենտինայի կազմակերպչական կոմիտեի անդամները, մարզիկներ և հյուրեր: Արարողության սկզբում Տեր Գիսակ Արքեպիսկոպոս Մուրադյանի հանդիսապետությամբ եկեղեցում տեղի ունեցավ համահայկական խաղերին մասնակցող արգենտինական պատվիրակության շուրջ 200 անդամների, ինչպես նաև խաղերի բացումը խորհրդանշող օլիմպիական կրակի օրհնության և բարեմաղթանքի արարողություն: Այնուհետև ելույթներով հանդես եկան Արգենտինայում ՀՀ դեսպան Ալեքսան Հարությունյանը, Տեր Գիսակ Արքեպիսկոպոս Մուրադյանը, արգենտինահայ համայնքային և սպորտային կառույցների ղեկավարները: Իր խոսքում դեսպան Հարությունյանը կարևորեց համահայկական խաղերի դերն ու նշանակությունը աշխարհասփյուռ հայության համախմբման, հայ երիտասարդներին հայրենիք բերելու, Հայաստան-Սփյուռք կապերն ամրապնդելու առումով: ՀՀ դեսպանն ընդգծեց նաև Համահայկական VI-րդ խաղերի անցկացման կարևորությունը հատկապես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում:

Նմանատիպ նյութեր