211652_close_icon
views-count1067 դիտում article-date 16:05 22-03-2021

ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 334 դեպք, որից 148-ը՝ արտակարգ, արձանագրվել է 10 մահ

Մարտի 15-ից 21-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 334 դեպք, որից 148-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 69 հրդեհի, 2 փլուզման, 1 քարաթափման, 1 ուժեղ քամու, 8 ինքնասպանության փորձի դեպք, 57 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 101 կենցաղային կանչ. տուժել է 96 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 1 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 10 մահ:

Արձանագրվել է թունավորման 9 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 34 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 86 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 40 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Ավելի մանրամասն՝ այստեղ։

Նմանատիպ նյութեր