211652_close_icon
views-count59830 դիտում article-date 01:44 20-03-2021

Ես այնքան լավ տեղեկություն ունեմ, թե Սասուն Միքայելյանը որտեղ է եղել, ինչ պայմաններում է խփել գեներալի մեքենային, նա ո՞նց կարող էր իր քաշով 45 կմ քայլել. Ռուբեն Հայրապետյան

Աննա Հակոբյանի հիմնադրամը լավագույն կոռուպցիոն միջոց է, բացի այդ, Աննա Հակոբյա՞նն է այս երկրում բարեգործություն անելու։ Աննա Հակոբյանը շա՞տ է հասկանում՝ բարեգործությունն ինչ է։ Իրենք կարող են «Էրատո» ջոկատ ստեղծեն ու ադրբեջանցիների հետ առնչություն ունեցող մարդկանց բերեն այդ ջոկատ։ Այս մասին 168.am-ի «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ ասաց ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ իշխանության հետ հարաբերությունները սրվեցին, երբ մերժեց Նիկոլ Փաշինյանի տիկնոջ հիմնադրամին ֆինանսական աջակցություն տրամադրել։

Ինչ վերաբերում է պատերազմական իրավիճակում որոշումներ կայացնելու ժամանակ կանանց ներգրավվածությանը, ապա Ռուբեն Հայրապետյանն ասաց, որ դա պարտության պատճառներից մեկն է.«Թող Լևոն Մնացականյանը լիներ ՊԲ հրամանատար, տեսնեմ, թե որևէ մեկը մուտք կգործեր շտաբ»։

Հարցին, թե պարտությունը պլանավորած էր, Ռուբեն Հայրապետյանն ասաց. «Դեռ 2018֊ին, երբ այս մարդն եկավ իշխանության, ես բոլորին ասել եմ` սա եկել է Ղարաբաղը տալու, ոչ ոք չէր հավատում, դա եղել է իշխանափոխություն Ղարաբաղի դեմ։ Ղարաբաղը մեր ազգային արժանապատվությունն էր, մեր հայրենիքն էր, տեսեք, թե մեր սահմաններն ուր եկան։ Այս մարդիկ մեր վերջին 800 տարվա հաղթանակը տվեցին»։

Անդրադառնալով Սասուն Միքայելյանի խոսքին, թե արցախյան ազատամարտից կարևոր էր 2018֊ի իշխանափոխությունը, Ռուբեն Հայրապետյանը նախ ասաց, թե ինչու են հիշեցնում Սասուն Խաչատրյանին և շարունակեց.«Սասուն Խաչատրյանին դարձրել եք ռեմբո, նա Սասուն է էլի, գյուղացի տղա է, մինչև հիմա դեռ նորմալ հայերեն խոսել չի սովորել, նորմալ իր համար ապրում էր, հիմա բերեցին... հերթական դավաճանն է էլի։ Այդքան երեխայի գլուխ եք կերել, ոնց չեք ամաչում։ Մեկ այլ բան ասեմ, ոնց ընտրեցին ԵԿՄ նախագահ, երբ ասում է` արցախյան շարժումից ավելի կարևոր էր այս «հեղափոխությունը»։

Դիտարկմանը, թե կասկածի տակ է դրվում պատերազմին նրա մասնակցությունը, Հայրապետյանն ասաց, որ համեմատեք, թե ապիիլայն պատերազմին, երբ ամիս երկուսին սկսվեց, երբ էր Արցախ հասել ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը, և այս պատերազմին երբ Արցախ հասավ Սասուն Միքայելյանը. «Մինչև հիմա չի հասել»։

Հարցին, թե չի՞ կռվել, Ռուբեն Հայրապետյանն ասաց. «Ես այնքան լավ տեղեկություն ունեմ, թե Սասուն Միքայելյանը որտեղ է եղել, ինչ պայմաններում է խփել գեներալի մեքենային, ամբողջը գիտենք։ 45 կմ Սասուն Միքայելյանն այդ քաշով 45 օրում չէր կարող հասնել։ Սուտ «կաստիլո» ... ես էլ կարող եմ Մոսկվայում գետափին «կաստիլով» քայլել, նկարեմ, ասեմ` ես էլ եմ կռվին մասնակցել։ Սասուն Միքայելյանն այդ քաշով կարո՞ղ է 45 կմ քայլել։ Ուզում է ասել` փախել ենք»:

Անդրադառնալով պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին՝ Հայրապետյանն ասաց, որ բոլոր գեներալները գիտեն, թե ով է նա. «Անմեղսունակ Վաղարշակ Հարությունյանը, Անդրանիկ Քոչարյանն էր ասում, որ Նորատ Տեր֊ Գրիգորյանի ընտանիքի ուղարկած փողը կերել է Վաղարշակ Հարությունյանը։ Բոլոր գեներալները գիտեն, թե ինչ կարգի խեղկատակ է, նա ոնց է բանակ ղեկավարելու»։

Նմանատիպ նյութեր