Նարեկ Մանթաշյան. Տեղեկություն ունեմ, որ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը աշխատացնում է Սասուն Միքայելյանի որդին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ գյուղատնտեսության նախարարի նախկին օգնական, արդարադատության մայոր Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում ասված է.
«Ինֆորմացիա ունեմ, որ Ծաղկաձորի Գոլդեն Փելես հյուրանոցը, որը նվիրատվություն է արվել պետությանը՝ աշխատացնում է Սասուն Միքայելյանի որդին»։
Նշենք, որ «Գոլդեն Փելեսը» պատկանում էր Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի ընտանիքին, իսկ երբ նախորդ տարի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ «Գոլդեն Փելիս»-ը գրանցվել է օֆշորային ընկերության վրա, որպեսզի թաքցվի դրա իրական սեփականատիրոջ անունը, դրանից հետո Ավետիսյանների ընտանիքը որոշեց հյուրանոցը նվիրաբերել պետությանը: