ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատի է տվել «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Վարչապետը պահանջում է զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել և պարտավորեցնել զրպարտության համար նախատեսված փոխհատուցում վճարել:
Հայցը ներկայացվել է մարտի 12-ին և մակագրվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանին: