211652_close_icon
views-count58999 դիտում article-date 22:17 12-03-2021

Արարատի մարզի ոստիկանները հայտնաբերել են վերջին ամիսներին «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցու գանձանակից պարբերաբար գումար հափշտակած 26-ամյա կասկածյալին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ


 SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝   մարտի 12-ին ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները ստացված  օպերատիվ տեղեկությունների հիման վրա գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Արարատի բաժին են բերման ենթարկել Արարատի մարզի բնակիչ, 26-ամյա Արթուր Ս.-ին:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջին ամիսներին   ոստիկանության Արարատի բաժնում ահազանգեր էին ստացվում, որ Նոր Ուղի գյուղի վարչական տարածքում գտնվող «Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում տեղադրված գանձանակի փականը մի քանի անգամ վնասել և հափշտակել են այնտեղ եղած գումարը:

Ոստիկանության Արարատի բաժնում ստեղծվել են օպերատիվ խմբեր և համայնքային ոստիկանության բաժանմունքում ստացված  տեղեկությունները ի մի բերելով,  պարզվել է, որ կասկածյալը Արթուր Ս.-ն է և  նա այսօր հայտնաբերվել ու  բերման է ենթարկվել  ոստիկանություն:

Արդեն տեղում՝ փաստերի ճնշման տակ, Արթուր Ս.-ն ոչ միայն խոստովանել  է, թե ինչպես է  տարբեր օրերի մտել «Սուրբ Ամենափրկիչ   եղեկեցի և պտուտակահանի միջոցով ինչպես է բացել գանձանակի փականն ու  այնտեղ եղած գումարները հափշտակել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Յուրա Գաբրիելյանի 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր