Սուրբ Հովհաննես եկեղեցու բաց գանձանակից գումար են գողացել
Հոկտեմբերի 15-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժին հաղորդում էր ստացվել, որ Կողբ համայնքի վարչական տարածքի Սուրբ Հովհաննես եկեղեցու բաց գանձանակից գողացել են գումար: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բաժին հրավիրված
Նոյեմբերյան համայնքի 31-ամյա բնակիչը տվել է խոստովանական բացատրություն, որ հոկտեմբերի 13-ին գանձանակից գողությունը կատարել է ինքը:
Նախապատրաստվում են նյութեր:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: