Վրաստանում կորոնավիրուսով ախտահարվածների թիվը 1 օրում ավելացել է 513-ով
2240 դիտում
14:33 10-03-2021
Վերջին 1 օրում Վրաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվն ավելացել է 513-ով, մահացել Է 12 մարդ:
Այդ մասին հայտնում է Sputnik-ը։
StopCov կայքի տվյալներով՝ համավարակի սկզբից ի վեր հարևան երկրում մինչ օրս հայտնաբերվել է վարակման 273 650 դեպք, համավարակի սկզբից ի վեր բուժվել է 267 111 հիվանդ, մահացել՝ 3 613-ը։