211652_close_icon
views-count2527 դիտում article-date 15:51 05-02-2021

Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է ևս 538 մարդ, վերջին օրում մահերի թիվն ավելացել է 18-ով

Վրաստանում փետրվարի 5-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 538 նոր դեպք: Ինչպես փոխանցում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված [url=https://stopcov.ge/am]stopcov.ge-[/url]ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 261 հազար 018 է: Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 498 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 252 հազար 246 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 18 մարդ, ընդհանուր՝ 3258: Հայաստանում փետրվարի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 158 նոր դեպք, առողջացել է 305 քաղաքացի, մահացել՝ 2-ը: Երկրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 167 հազար 726 դեպք, որոնցից 159 հազար 350-ն` առողջացած, 3109-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4488 պացիենտ:

Նմանատիպ նյութեր