211652_close_icon
views-count4281 դիտում article-date 16:09 29-06-2021

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 1194-ով

Վրաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել Է 1194-ով: Մահացել Է 22 մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Stopcov.ge. կառավարական կայքի տվյալներով՝ համավարակի սկսվելուց ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել Է վարակման 365 հազար 068 դեպք:

Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում քովիդ- կլինիկաներից դուրս Է գրվել 678 մարդ, համավարակի սկզբից վեր վարակը հաղթահարել Է 351 հազար 144 հիվանդ, մահացել Է 5297-ը:

Մեկ օրում արվել Է 29 հազար 709 թեստ, այդ թվում 18 հազար 220-ը՝ հակագենի եւ 11 հազար 489-ը՝ ՊՇՌ-թեստ:

Դրականության ցուցանիշը մեկ օրում կազմում Է 4,02 տոկոս, երկու շաբաթվա ընթացքում՝ 2,5 տոկոս, վերջին յոթ օրվա ընթացքում՝ 2,45 տոկոս:

Պատվաստումներ Է ստացել 57 հազար 974 մարդ, այդ թվում՝ վերջին օրվա ընթացքում՝ 2777 հոգի:

Ներկայում կարանտինի մեջ Է գտնվում 42 մարդ, ստացիոնարներում՝ 2639 հոգի, քովիդ-հյուրանոցներում՝ 611 քաղաքացի:

Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել Է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել Է Sputnik-ը:

Նմանատիպ նյութեր