211652_close_icon
views-count47519 դիտում article-date 14:06 09-03-2021

Ավտովթար Երևանում. Քրեակատարողական ծառայության դիմաց բախվել են Porsche Cayenne-ը, BMW-ն ու Nissan-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության վարչական շենքի դիմաց, բախվել են Աբովյան քաղաքի բնակիչ՝ 24-ամյա Ալբերտ Ամոլիկյանի վարած BMW մակնիշի, Երևանի բնակիչներ՝ 27-ամյա Արթուր Մամոյանի վարած Nissan Tiida մակնիշի և 22-ամյա Հովհաննես Նահապետյանի վարած Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Վթարի մասին Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մաշչյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակ, որտեղից ժամանել են ավագ տեսուչ Սարգիս Հովսեփյանն ու տեսուչ Գարիկ Թովմասյանը։

Փաստի առթիվ Գ. Թովմասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր