211652_close_icon

Ավտովթար՝ Երևանում․ Զորավար Անդրանիկ և Տիչինա փողոցների խաչմերուկում բախվել են «Porsche Cayenne»-ը և «Volkswagen Vento»-ն, ինչի հետևանքով «Porsche Cayenne»-ը այնուհետև բախվել է ծառին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count4588 դիտում article-date 18:46 06-05-2025
Այսօր՝ մայիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։40-ի սահմաններում Զորավար Անդրանիկ և Տիչինա փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 23-ամյա Հենրիկ Ս․-ի վարած «Porsche Cayenne» մակնիշի և 42-ամյա Վարդան Կ․-ի վարած «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Porsche Cayenne»-ը բախվել է հաստաբուն ծառի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Սևակ Հայրապետյանը և կրտսեր պարեկ Լյութվիկ Մկրտչյանը։  

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր