211652_close_icon
views-count27374 դիտում article-date 16:29 09-03-2021

Ավտովթար Արագածոտնի մարզում. 20-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել. 16-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ 

Ժամը 16։30-ի սահմաններում Արթիկ քաղաքի բնակիչ՝ 20-ամյա Վահան Հովհաննիսյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով  Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Մ3 ավտոճանապարհի 70 կմ-ին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Արթիկ քաղաքի բնակիչ, 16-ամյա Հ. Ե-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» ԲԿ։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Աղաջանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր