33837 դիտում
19:55 16-09-2018
Ավտովթար Արմավիրի մարզում. 34-ամյա վարորդը Mitsubishi-ով դուրս է եկել ճանապարհից, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում. ընտանիքի 3 անդամ տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, սեպտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ժամը 18:30-ի սահմաններում, Մերձավան գյուղի բնակիչ, 34-ամյա Հովհաննես Շահնազարյանը, իր վարած Mitsubishi մակնիշի 91 AO 001 համարանիշի ավտոմեքենայով, Եղեգնուտ-Արևիկ գյուղամիջյան ճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով, հայտնվել դաշտում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու նրա երկու ուղևորները մարմնական վնավածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ հերթապահ մասի պետի գլխավորությամբ:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վարորդն ու վիրավորները ընտանիքի անդամներ են և նրանց առաջինը օգնության են հասել գյուղացիները:
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+