47741 դիտում
16:59 04-03-2021
Նոր մանրամասներ՝ Սևանում BMW-ի կողմից բեռնատարի հետնամասին բախվելու ավտովթարից. վիրավորներն ամուսիններ են, նրանց 2 երեխաներն ու վարորդի քույրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Կարեն Հակոբյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ մարտի 3-ին, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և վարորդների ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Howo մակնիշի բեռնատարը վարել է Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 58-ամյա Մանվել Բաղրամյանը, իսկ BMW-ն վարել է Երևանի բակիչ՝ 39-ամյա Արթուր Աթոյանը։Հիվանդանոց են տեղափոխվել Ա. Աթոյանը, նրա ուղևորներ Աննա Ա-ն, Էվելինա Ա-ն, Իզաբելլա Ա-ն և Վարդենիսի բնակիչ Արմենուհի Ա-ն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արթուր և Աննա Ա-երը ամուսիններ են, Է. և Ի. Աթոյանները նրանց երեխաներն են, իսկ Արմենուհի Ա-ն վարորդի քույրն է։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ մարտի 3-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ժամը 16:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 57-րդ կմ հատվածում, BMW մակնիշի ավտոմեքենան մխրճվել էր Howo մակնիշի բեռնատարի հետնամասի մեջ:
Վթարի հետևանքով 5 հոգի, այդ թվում՝ երեխաներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Հրազդան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել էր նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում:
Դեպքի վայրում հավաքվածներն ասել էին, որ վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները։
Օպերատիվ էին գործել Հրազդանի հիվանդանոցի բժիշկները, իսկ վիրավորներից մի քանիսին հիվանդանոց էր ուղեկցել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ տեսուչ Մանվել Մելքոնյանը:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 159+
159+