Նոր մանրամասներ՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից․ բախվել էին «ՄԱԶ» բեռնատարը և «Opel Zafira»-ն․ մահացածները ամուսիններ են, իսկ վիրավոր 5 անչափահասները՝ նրանց երեխաները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Հրաչիկ Պողոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Խաչատրյանի որոշմամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է երեկ՝ հոկտեմբերի 24-ին, Ուշի-Ագարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների, վիրավորների և վարորդների ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «ՄԱԶ» բեռնատարը վարել է Արարատի մարզի բնակիչ 42-ամյա Անդրանիկ Գ․-ն, «Opel Zafira»-ն վարել է Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Մխիթար Ն․-ն։
Բախման հետևանքով Մխիթար Ն․-ն և նրա ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Իզաուրա Վ․-ն տեղում մահացել են, իսկ Մխիթար Ն․-ի ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչներ 7-ամյա Եվա Ն․-ն, 10-ամյա Նունե Ն․-ն, 11 ամսական Լուսե Ն․-ն, 13-ամյա Անի Ն․-ն և 6-ամյա Ազատ Ն․-ն տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից՝ «Ուիգմոր» և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավոր հինգ անչափահասները մահացած ամուսինների երեխաներն են։
Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 34-րդ կմ հատվածում բախվել էին «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան և «ՄԱԶ» մակնիշի բեռնատարը։
Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել էր, իսկ 5 հոգի, որոնցից 4-ը երեխաներ են, առաջինը օգնության էին հասել այդ պահին վթարի վայրով անցնող «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի «Սինոիդրո» ընկերության անվտանգության ղեկավար Աշոտ Ռևազյանը, «Ալմի» ընկերության տնօրեն Ահարոն Հարոյանը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանության գնդի ծառայողներ Կարապետ Բաղրամյանը և Արմենակ Խափանցյանը, նախ տեղում բուժօգնություն էին ցուցաբերել, ապա սեփական ու ծառայողական ավտոմեքենաներով տեղափոխել «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի և վաշտի հրամանատար Արտակ Խուդավերդյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի պարեկներ Տիգրան Գրիգորյանը և Վաղարշակ Յազիչյանը։
Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետ Հրաչիկ Պողոսյանի, վարչության պետի տեղակալ Հրաչ Դավթյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում էին ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածները ամուսիններ էին, բնակվում էին Եղվարդ քաղաքում, իսկ վիրավորներից երեքը նրանց 7, 10 և 13 տարեկան երեխաներն են, որոնց «Աշտարակ» բժշկական կենտրոնից ռեանիմոբիլներով տեղափոխել էին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։