Նիկոլ Փաշինյանը հայտարարեց կիսանախագահական կառավարման համակարգին անցնելու անհրաժեշտության մասին
Կարծում եմ՝ ժամանակն է արձանագրել, որ մենք պիտի աշխատենք ու այս տարվա հոկտեմբեր ամսին համաժողովրդական հանրաքվեով ընդունենք նոր Սահմանադրություն կամ սահմանադրական փոփոխություններ և, ի վերջո, կիսանախագահական կառավարման համակարգին անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինի, հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, թե այս գործընթացը պետք է իրականացնեն Ազգային ժողովի, կառավարության, ՀՀ նախագահի, քաղաքական ուժերի ու քաղաքացիական հանրության հետ սերտ համագործակցության պայմաններում։