211652_close_icon
views-count2615 դիտում article-date 13:12 27-02-2021

Դիլիջան և Թումանյան համայնքներում համայնքապետի պաշտոնակատարներ են նշանակվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 26-ին որոշումներ է ստորագրել համայնքապետի պաշոտանակատարներ նշանակելու մասին․ 

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան` Դավիթ Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար»:

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան` Տիգրան Մխիթարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի ղեկավարի պաշտոնակատար»:

Նմանատիպ նյութեր