211652_close_icon
views-count11221 դիտում article-date 12:10 25-02-2021

ՏԷՑ-ի հանրակացարանի շենքը 4-րդ կարգի վթարային է․ այնտեղ ապրող 12 ընտանիք ամեն օր քնում-արթնանում է մղձավանջային երազներում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վերջերս տեղի ունեցած երկրաշարժն իր բացասական հետևանքները թողեց նաև Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 10 շենքի (ՏԷՑ-ի հանրակացարանի) վրա: 3-րդ կարգի վթարային շենքի քարերից պոկվեցին, պանելները  տեղաշարժվեցին, և շենքը դարձավ 4-րդ կարգի վթարային, որտեղ ապրելը դարձավ էլ ավելի վտանգավոր, իսկ համապատասխան կառույցի ներկայացուցիչները անգամ արգելեցին ապրել: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին շենքի 74 ընտանիքից մնացել է 12-ը, մի մասին բնակարան են տրամադրել, մի մասը բարեկամի տանն է ապրում, իսկ այդ 12 ընտանիքի ճակատագիրն էլ դեռ անհայտ է: 

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում բնակիչներից Արթուր Մակինյանը ասաց. «Այստեղ բնակվելու պայման չկա, բայց մենք այլ տեղ չունենք գնալու: Ինչքան էլ սեյսմիկը պահանջի շենք չմտնել։ Բա ու՞ր գնանք: Մեր բնակարանները սեփականաշնորհված են, մի մասին տուն տվեցին՝ գնացին, մեզ էլ չեն ուզում տուն տան: Բնակության համար ոչ պիտանի շենքում ապրում եմ երեք անչափահաս երեխաներիս հետ՝ վախը սրտում: Բացի դա՝ շենքի չորս բոլորը տարիներով աղբ է կուտակվել։ Մենք պատրաստականություն ենք հայտնել, որ թաղապետարանին օգնենք՝ մաքրենք, բայց «մատը մատին չեն տալիս»: Հիմա էլ քաղապետարանն ունի բնակարաններ՝ մեկ սենյականոց, ու համաձայն ենք այդ պայմանին, բայց չեն տրամադրում»: 

Պարզեցինք նաև, որ էլ ավելի վտանգավոր է շենքը՝ ներսից: Քայաքայված աստիճաններ, ծռված պանելներ, հակասանիտարական վիճակ: 

Վերջում բնակիչները ևս մեկ անգամ խնդրեցին՝ Երևանի քաղաքապետարանի շուտափույթ արձագանքը՝ խնդրին: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր