211652_close_icon
views-count1248 դիտում article-date 11:00 24-02-2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 273 նոր դեպք. մահացել է 6 մարդ

Հայաստանում փետրվարի 23-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 273 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 170945 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 713194 վերջին մեկ օրում` 2992 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 4445 պացիենտ. մեկ օրում ավելացել է 79-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 162517 անձ` վերջին մեկ օրում 188 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 3175 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 808 է:

Նմանատիպ նյութեր