211652_close_icon
views-count69275 դիտում article-date 18:21 17-02-2021

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Opel-ները. կա 5 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 17-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 21-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ,  38-ամյա Լյովա Ալեքսանյանի վարած  Opel մակնիշի 35 NA 123 համարանիշի և 33-ամյա Հարություն Ասատրյանի վարած  Opel մակնիշի  34 ԼN 794 համարանիշի ավտոմեքենաները:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Հ. Ասատրյանի ուղևորներ, Գեղարքունիքի  մարզի բնակիչներ, 53-ամյա Նարինե Ասատրյանը,  25-ամյա Լուսինե Ասատրյանը, և  5-ամյա Արտյոմ Ասատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ»  բժշկական կենտրոն:

 Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար  Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար  Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ: 

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

   Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղելությունը փոխանցել է ոստիկանության Գավառի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ:

Օպերատվ են գործել նաև բժիշկներն ու ապահովագրական ընկերություների ներկայացուցիչները:

Բախման հետևանքով էլ  Opel-ներից մեկի գազաբալոնը պոկվել և շպրտվել է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   

 Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր