211652_close_icon
views-count56564 դիտում article-date 18:57 06-05-2024

Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. բախվել են «Mercedes»-ն ու 2 «Opel»-ները. վերջինները հայտնվել են դաշտում՝ բախվելով քարերին. կա 5 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ մայիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում՝ Չկալովկա գյուղի վարչական տարածքում, բախվել են «Mercedes» և 2 «Opel» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներոով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող «Նոյ լենդ» ռեստորանային համալիրի աշխատակիցները, քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկրարներն ու Սևան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Հրշեջ-փրկարարները վիրավորներից մեկին հիվանդանոց են տեղափոխել փրկարարական ջոկատի ավտոմեքենայով, ապա հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքն ու տեղում իրականացրել հերթապահություն:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղաղարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Բակուր Սարիբեկյանի և Հրաչյա Գրիգորյանի գլխավորությամբ:  

Ժամանել են նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկայնի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորութւյամբ:

Վթարի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչաակն վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է «Mercedes»-ի վարորդը, իսկ բախման հետևանքով էլ «Opel»-ները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում՝ բախվելով քարերին:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր