211652_close_icon
views-count30321 դիտում article-date 23:59 28-08-2024

Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. բախվել են «Ford Transit»-ը, «Opel Zafira»-ն և մի քանի տոննա խոտով բարձված «Գազ-66»-ը. կա վիրավոր. «Գազ»-ի վրայից մեծ քանակի խոտ է թափվել, «Opel»-ն էլ բախվել է քարին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20:30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 73 կմ հատվածում բախվել են «Ford Transit»-ը, «Opel Zafira»-ն և առանց համարանիշի, մի քանի տոննա խոտով բարձված «Գազ-66» մակնիշի բեռնատարը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։

Բախման արդյունքում «Գազ 66»-ի վրայից մեծ քանակի խոտի տուկեր են թափվել, իսկ «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտվել ձորակում՝ բախվելով քարին։

Ավտոմեքենաներն իրարից հեռու էին մոտ 200-400 մետր։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Ներսիկ Գրիգորյանի, Հրաչյա Գևորգյանի վաշտի հրամանատար Սերգեյ Զաքարյանի և օրվա պատասխանատու, ջրային վաշտի հրամանատար Դավիթ Գալոյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Էդգար Սարգսյանն ու կրտսեր պարեկ Վասպուրական Խաչատրյանը։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության 
Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արամ Աբրահամյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր