211652_close_icon
views-count31084 դիտում article-date 16:27 17-02-2021

Երևանում Infiniti-ի և Nissan-ի մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 1 հոգի ևս տեղափոխվել է հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի կողմից ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է, որ փետրվարի 15-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա եղել է ավտովթարի հետևանքով մահացած Երևան քաղաքի Սեբաստիա փողոցի բնակիչ 26-ամյա Ռուբեն Կարապետյանի կողմից վարած Infiniti մակնիշի ավտոմեքենայի ուղևորը, ով Երևանի բնակիչ 23-ամյա Լևոն Քանանյանն է։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 15-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել  Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել էին Infiniti մակնիշի 70 VO 008 համարանիշի և Nissan Tiida  մակնիշի  36 ML 430 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Infiniti-ի միջից մեկ հոգի, ում ավտոմեքենայից  դուրս էին բերել Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարներն ու քաղաքացիները, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած  Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների  հերթապահ խումբը, տեղափոխվել էր «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն  դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության  1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն էին կատարում ՃՈ 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի  ավագ տեսուչ Կորյուն Վարդանյանն ու  տեսուչ Արայիկ Սարգսյանը: 

Մինչ դեպքի վայրում փորձում եին զննություն կատարել  ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանն ու ավագ հետաքննիչ  Գրիգոր Կիրակոսյանը,  «Աստղիկ» բժշկական կենտրոնից Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ  վիրավորը հիվանդանոց  տեղափոխելու ճանապարհին մահացել է:

 Տեղում  Nissa Tiida-ի վարորդ,  23 ամյա  Արարատ Առաքելյանը  ենթարկվել էր սթափության փորձաքննության: Պարզվել էր, որ նա սթափ  է: 

Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ  Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Անդրանիկ Փարսադանյանի  գլխավորությամբ:  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի      
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 97+
97+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր