211652_close_icon
views-count1776 դիտում article-date 14:20 15-02-2021

Թուրքիայում շարունակվում է քրդամետ կուսակցության մարգինալացումը

Թուրքիայում շարունակվում է իշխանության և իշխանամերձ շրջանակների կողմից ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) մարգինալացման, քաղաքական գործընթացներից հետզհետե դուրս մղելու քաղաքականությունը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։  

Տարիներ ի վեր իշխող ուժն ու վերջինիս աջակցող քաղաքական այլ ուժեր HDP-ին մեղադրում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (ՔԲԿ-PKK) ռազմաքաղաքական կազմակերպության օգտին քարոզչություն անելու, իսկ HDP-ական գործիչներին այդ «ահաբեկչական կազմակերպության» անդամ լինելու մեջ: 

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Ֆահրեթթին Ալթունը, Twitter-ում անդրադառնալով այս թեմային, HDP-ի և PKK-ի հարաբերությունների մասին պատմող տեսանյութ է հրապարակել: 

Ալթունը տեսանյութին կից արած գրառման մեջ պնդել է, որ HDP-ն նույն PKK-ն է: Նրա համոզմամբ՝  HDP-ն PKK-ի հրամաններով առաջնորդվող «քաղաքական խամաճիկ է»: 

Այնուհետև նկատի ունենալով HDP-ի հետ Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող  «Ժողովրդահանրապետական» կուսակցությանն (CHP-ԺՀԿ) ու մյուս ընդդիմադիր «İYİ» կուսակցության (Լավ)  «համագործակցությանը»՝ վերջիններիս մեղադրել է Իրաքի հյուսիսում քուրդ զինյալների դեմ թուրքական զինուժի կողմից իրականացված օպերացիայի ընթացքում «հանցավոր լռության մեջ»: 

Ալթունի դիտարկմամբ՝ այդ ուժերը որպեսզի չվնասեն HDP-ի հետ իրենց դաշինքը այս ընթացքում նույնիսկ չհիշատակեցին PKK-ի անունը: 

Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին Թուրքիայի զինուժը «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) դեմ Իրաքյան Քուրդիստանի  (Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջան) Դոհուկ նահանգի Գարա շրջանում մեկնարկել էր «Արծվի մագիլ 2» (Pençe-Kartal-2) ռազմագործողությունները: 

Նմանատիպ նյութեր