Թուրքիայում փորձել են սպանել քրդամետ կուսակցության առաջնորդին
Թուրքիայի սահմանային Դիարբեքիր նահանգում անհայտ անձինք կրակել են այդ երկրի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահեթթին Դեմիրթաշին տեղափոխող ավտոմեքենայի վրա, հաղորդում է Reuters-ը:
Փամփուշտներից մեկն ընկել է ավտոմեքենայի հետևի զրահապատ ապակու վրա: Կուսակցության առաջնորդը չի տուժել:
Անձամբ Դեմիրթաշն այսպես է արձագանքել միջադեպին. «Մահն Աստծո որոշումն է»: