211652_close_icon
views-count4153 դիտում article-date 12:48 04-11-2016

Թուրքիայում ձերբակալվել է քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահեթթին Դեմիրթաշը

Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության նախագահ Սելահեթթին Դեմիրթաշը դատարան է բերվել, որտեղ կայացվելու է նրա ձերբակալման մասին վճիռը, հաղորդում է Anadolu գործակալությունը։ Դեմիրթաշը կալանավորվել է այս գիշեր՝ Դիարբեքիր քաղաքում ոստիկանության իրականացրած հատուկ գործողության ժամանակ, որի թույլտվությունը ստացել էր Դիարբեքիրի դատախազության կողմից։ Բացի Դեմիրթաշից, ձերբակալվել են կուսակցության համանախագահներ Ֆիգեն Յուքսեքդաղը և ևս 4 պատգամավորներ՝ երկրի տարբեր շրջաններում։ Յուքսեքդաղի տունը վերցվել է գրոհով, որից կես ժամ անց ձերբակալվել է Դեմիրթաշը։ Ձերբակալությունները միաժամանակ ընթացել են Անկարայում, Դիարբեքիրում ու Մարդինում։ Ձերբակալվել է նաև խորհրդարանի փոխնախագահ Փերվին Բուլդանը։

Նմանատիպ նյութեր