1711 դիտում
11:04 09-02-2021
Պետական ամառանոցները՝ պետության պաշտպաններին
«Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության համակարգող Գեղամ Նազարյանի հայտարարությունը․
«Ունենք առնվազն հինգ հազար զոհ, ունենք տարբեր հաշվարկներով 10 հազարից ավելի վիրավորներ, որոնք երկարատեւ եւ բարձրակարգ բուժօգնության կարիք ունեն:
Ունենք հազարավոր զինվորներ, զինվորականներ, որոնք հոգեբանական երկարատեւ աջակցության կարիք ունեն:
Հայաստանում պատերազմի հետեւանքով ձեւավորվել է նոր սոցիալական շերտ, որն ունի մեր բոլորի՝ պետության երկարատեւ աջակցության կարիքը։
Պետական ամառանոցները՝ պետության պաշտպաններին
Մենք ունենք մեկ տասնյակից ավելի շինություններից եւ մի քանի հեկտար անտառապատ տարածքից բաղկացած ամառանոցային համալիր, որն զբաղեցնում է ընդամենը երկու ընտանիք:
Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ը իր մեջ ներառում է 9 շքեղ առանձնատուն եւ դրանց համար նախատեսված շինություններ: Զբաղեցնում է բավական մեծ տարածք, գտնվելով քաղաքի ամենագեղատեսիլ հատվածում: Այս տարածքը լավագույնն է յուրօրինակ բժշկական ավան դառնալու մեր զինվորականների, նրանց ընտանիքի անդամների համար:
Այս հսկայական տարածքում ապրում է ընդամենը 2 ընտանիք։ Մեր տղերքը մեզ բոլորիս պաշտպանում էին թշնամուց, իսկ այդ երկու ընտանիքը ումի՞ց է պաշտպանվում։
Պետական ամառանոցները պետք է վերածվեն միջազգային ամենաբարձր մակարդակի վերականգնողական կենտրոնի: Այնտեղ պետք է ամենաբարձր մակարդակի բուժօգնություն ստանան մեր զինվորները, նրանց ընտանիքի անդամները: Այնտեղ պետք է հոգեբանական լուրջ աջակցություն ստանան զինծառայողները, զոհված զինվորների ծնողները:
Կոչ եմ անում հասարակական կոզմակերպություններին, քաղաքական ուժերին, իրավապաշտպան կազմակերպություններին, արվեստի գործիչներին, բժիշկներին, մեր զոհված եւ վիրավորված, հրաշքով ողջ մնացած 18-20 տարեկան զինվորների ուսուցիչներին, գիտնականներին, ՀՀ բոլոր քաղաքացիներին միանալ այս կոչին՝ հրապարակային սատարելով այս նախաձեռնությանը»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Պետական ամառանոցները՝ պետության պաշտպաններին Ունենք առնվազն հինգ հազար զոհ, ունենք տարբեր հաշվարկներով 10 հազարից ...
Posted by Ճշմարտություն սերունդների համար on 2021 թ. փետրվարի 5, ուրբաթ
Նմանատիպ նյութեր
2085 դիտում
08:37 18-04-2014
Արթուր Բաղդասարյանը չի շտապում լքել կառավարական ամառանոցները․ Ժողովուրդ
2393 դիտում
14:46 29-08-2014
Արտակարգ գոլ. Մեմֆիս Դեպայը չի նկատել «Շախտյոր»-ի պաշտպաններին. տեսանյութ
2410 դիտում
12:25 15-04-2016
Հայ սամբիստները իրենց նվաճումները նվիրում են Արցախի և Հայաստանի առաջնագծում կանգնած մեր Հայրենիքի պաշտպաններին
Այս բաժնից
1168 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1273 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1486 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ