Արթուր Բաղդասարյանը չի շտապում լքել կառավարական ամառանոցները․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Թեև նախօրեին ՕԵԿ-ը հայտարարեց իշխող կոալիցիայից դուրս գալու մասին, սակայն ՕԵԿ նախագահ, ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը չի շտապում լքել կառավարական ամառանոցները։
Պարզվում է՝ Ա. Բաղդասարյանը այն եզակի պաշտոնյան է եղել, ով՝ 2008թ ԱԽՔ պաշտոնը զբաղեցնելուց հետո, չնայած կառավարական ամառանոցներում առկա «ազատ տների», իր նոր տունն է կառուցել տվել, այն էլ՝ բավականին շքեղ։ Ու հիմա, ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, Բաղդասարյանը դժվարանում է բաժանվել այդ տնից»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։