211652_close_icon
views-count1194 դիտում article-date 12:16 05-02-2021

Մելիքսեթ Պողոսյանը հանդիպել է Սյունիք համայնքի բնակիչների հետ

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն այցելել է Սյունիքի միջնակարգ դպրոց (Կապան համայնք)։ Մարզպետի այցը համընկել է դպրոցի ընդհանուր ծնողական ժողովին, ու օգտվելով առիթից՝ նա զրուցել է նաև հավաքված ծնողների հետ, հետաքրքրվել գյուղի բնակիչների հոգսերով ու խնդիրներով։ Ներկաներն իրենց հուզող հարցերն են ուղղել մարզի ղեկավարին ու բարձրաձայնել խնդիրների մասին։ Մելիքսեթ Պողոսյանը հետաքրքրվել է հատկապես Արցախից այստեղ տեղափոխված աշակերտների ուսման պայմաններով, նրանց ընտանիքների տեղավորմամբ ու մտահոգություններով։ Մարզպետը նաև շրջել է դպրոցում՝ ծանոթանալով կրթօջախի շենքային պայմաններին, հագեցվածությանը, ուսումնական ու այլ խնդիրներին։

Նմանատիպ նյութեր